«Վիրահատական բուժքույրերի շարունակական մասնագիտական զարգացում»
Եթե ցանկանում եք խորացնել Ձեր մասնագիտական գիտելիքները, կատարելագործել գործնական հմտությունները և տիրապետել վիրահատական բուժքույրական գործի ժամանակակից ու ապացուցահեն մոտեցումներին, ապա «Վիրահատական բուժքույրերի շարունակական մասնագիտական զարգացում» դասընթացը հենց Ձեզ համար է։
Դասընթացը համատեղում է տեսական գիտելիքը և գործնական ուսուցումը՝ նպաստելով վիրահատական միջավայրում բուժքրոջ մասնագիտական կարողությունների զարգացմանը, բուժառուի անվտանգության ապահովմանը և աշխատանքի որակի բարձրացմանը։
📌 Դասընթացի ծրագրում ներառված են՝
Բուժառուի անվտանգության և բարեկեցության ապահովման հիմնական սկզբունքները
Վիրահատական գործընթացի նախապատրաստման և կազմակերպման փուլերը
Ժամանակակից վիրահատական սարքավորումների և գործիքների անվտանգ ու ճիշտ կիրառումը
Մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման գործընթացները
Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և վերահսկման միջոցառումները
Վիրահատարանում ապացուցահեն բուժքույրական մոտեցումների կիրառումը
Արագ արձագանքման և մասնագիտական որոշումների կայացման հմտությունների զարգացումը
Գործող ուղեցույցների, կանոնակարգերի և ընթացակարգերի կիրառումը առօրյա աշխատանքում
Դասընթացի ձևաչափը
- Տևողությունը՝ 17օր
- Ձևաչափը՝ Առկա և առցանց
- ՇՄԶ կրեդիտներ՝ 64
Ակնկալվող արդյունքներ
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան՝
- ապահովել բուժառուի անվտանգությունն ու պատշաճ խնամքը վիրահատական գործընթացի բոլոր փուլերում,
- ճիշտ նախապատրաստել վիրահատարանը, անհրաժեշտ սարքավորումները և վիրահատական գործիքները,
- կիրառել մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման և մանրէազերծման պահանջները,
- իրականացնել ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և վերահսկման միջոցառումներ,
- կիրառել ապացուցահեն բուժքույրական մոտեցումներ, գործող ուղեցույցներ և ընթացակարգեր,
- արագ և արդյունավետ արձագանքել վիրահատական միջավայրում առաջացող տարբեր իրավիճակներին՝ արդյունավետ համագործակցելով վիրաբուժական թիմի հետ։
Ինչու՞ մասնակցել
Մեր նախորդ դասընթացների մասնակիցները բարձր են գնահատել հատկապես գործնական պարապմունքները, դասավանդողների մասնագիտական փորձը, իրական աշխատանքային իրավիճակների քննարկումը և ստացած գիտելիքների կիրառելիությունը առօրյա աշխատանքում։
Դասընթացին մասնակցելով՝ Դուք հնարավորություն կունենաք՝
- բարձրացնել Ձեր մասնագիտական որակավորումը,
- ամրապնդել տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները,
- ծանոթանալ վիրահատական բուժքույրական գործի ժամանակակից և ապացուցահեն մոտեցումներին,
- ավելի վստահ գործել բարդ և արագ արձագանք պահանջող իրավիճակներում,
- փոխանակվել փորձով գործընկերների և ոլորտի մասնագետների հետ,
- նպաստել բուժառուների առավել անվտանգ և որակյալ խնամքի ապահովմանը։
